Պաշտոնական տվյալների համաձայն Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեշիշյանը ընտրվել է Սենատի անդամ։ «Ձախակողմյան լայն ճակատ» կուսակցության անդամ 67-ամյա Քեշիշյանը առաջին ուրուգվայահայն է, որ ընտրվել է օրենսդիր իշխանության վերին պալատում։
«Ազատության» հետ հարցազրույցում Քեշիշյանը հայտնեց, որ Սենատում էլ պատրաստ է օգտակար դառնալ բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանին և նրա ժողովրդին։ Լիլիան Քեշիշյանը երկու անգամ այցելել է Հայաստան։