Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանը մերժել է արտահերթ ընտրությունների վարչապետի առաջարկը


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, Լոնդոն, 28-ը հոկտեմբերի, 2019թ․
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, Լոնդոն, 28-ը հոկտեմբերի, 2019թ․

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մինչդեռ Եվրամիությունը համաձայնել էր հետաձգել Բրեքզիթը մինչև հունվարի 31-ը՝ հույս ունենալով, որ սպասվող արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն ճգնաժամը:

Արտահերթ ընտրությունների օգտին ստացվել է 299 ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր երկու երրորդի հավանությունը՝ 434 կողմ քվե։

Այդուհանդերձ, Բորիս Ջոնսոնը այսօր պատրաստվում է դարձյալ արտահերթ ընտրությունների հարցը դնել քվեարկության, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում է միայն պարզ մեծամասնության կողմ քվեն:

Վարչապետը հույս ունի իր կուսակցությամբ հաղթել արտահերթ ընտրություններում և ավարտին հասցնել Բրեքզիթը։

XS
SM
MD
LG