Այսօր Լոս Անջելեսում շուրջ 50 հազար մարդ է տարհանվել` վաղ առավոտյան քաղաքի արևմտյան հատվածում սկիզբ առած հրդեհների պատճառով:
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տեղեկություններով, իրավիճակը բարդանում է ուժեղ քամու հետևանքով: Տեղական աղբյուրների փոխանցմամբ, կրակը ընդհուպ մոտեցել է քաղաքի խոշորագույն թանգարանին` Գեթիի կենտրոնին:
Չի բացառվում, որ հրդեհների պատճառով առաջիկա ժամերին հոսանքազրկվեն քաղաքի ավելի քան մեկ միլիոն բնակիչների տները: