Մատչելիության հղումներ

Ես բացառում եմ դավադիր պատերազմը․ նախարարը՝ Ապրիլյան պատերազմի մասին


Ակնկալում եմ, որ ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր հանձնաժողովը վերջ կդնի անհեթեթ ասեկոսեներին: Այսօր այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Դավիթ Տոնոյանը։

«Բացառում եմ դավադիր պատերազմը», - հայտարարեց պաշտպանության նախարարը, որը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ - «Դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից՝ ես բացառում եմ»։

Պաշտպանության նախարարը նշեց որ սերտ համագործակցում են հանձնաժողովի հետ և եթե անհրաժեշտություն լին, ինքը ևս պատրաստ է հանդիպել հանձնաժողովի անդամների հետ:

«Համագործակցությունը շատ սերտ է, մենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրում ենք, մեր զինծառայողները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկա են այդ աշխատանքներին՝ ամեն ինչ նորմալ է», - վստահեցրեց Տոնոյանը։

Պաշտպանության նախարարից հետաքրքրվեցինք նաև, թե իր համար հասկանալի դարձա՞վ, թե ովքեր և ինչու էին տարածում իր հրաժարականի մասին լուրերը: Ասաց՝ սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունի, դրա համար չի հետաքրքրվել, իսկ իր ու վարչապետի մեջ լարվածություն չկա:

Նախարարը նշեց, որ այս պահին սահմանի վիճակը վերահսկելի է, համեմատաբար անդորր է, իսկ ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցները պայմանավորված են սահմանին իրականացվող ինժեներական աշխատանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG