Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային


Հայաստանի վարչապետնի հետ հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրան նշել է, որ գալիք տարեսկզբին նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան։

Վերջինս վարչապետին է փոխանցել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարության տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը

Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG