Դատարանը այսօր հրապարակած որոշմամբ բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից:
Այս քրեական գործը միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված գործին: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
Մանրամասները տե՛ս այստեղ