Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը անսպասելի այցով ժամանել է Բաղդադ


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը ժամանել է Բաղդադ՝ քննարկելու Սիրիայից ամերիկյան ուժերը Իրաքի տարածքով դուրս բերելու հարցը:

ԱՄՆ-ի և Իրաքի պաշտպանության նախարարների այսօր կայացած հանդիպումից հետո, Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ ալ-Շամարին «Ասոշիեյթեդ Փրես»-ին ասել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրաք չորս շաբաթ կտևի, իսկ հետո նրանք պետք է հեռանան Քուվեյթ, Քաթար կամ Միացյալ Նահանգներ:

Պենտագոնի ղեկավարը նախապես չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել այն բանից հետո, երբ Իրաքը հայտարարեց, որ ամերիկյան զորքերին ժամանակավորապես է ընդունելու:

«Սիրիայից դուրս բերվող ամերիկյան բոլոր զորքերին թույլատրվել է մտնել Իրաքի քրդական շրջան, այնուհետև Իրաքից հեռանալու պայմանով»,- նախօրեին ասել է Իրաքի բարձրագույն հրամանատարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG