Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան կարող է է՛լ ավելի վճռականորեն վերսկսել սիրիական գործողությունը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի «Էսենբողա» օդանավակայանում ասուլիսի ժամանակ, 22-ը հոկտեմբերի, 2019թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի «Էսենբողա» օդանավակայանում ասուլիսի ժամանակ, 22-ը հոկտեմբերի, 2019թ․

Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ եթե սիրիացի քրդերը չկատարեն Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, «Թուրքիան ավելի մեծ վճռականությամբ կվերսկսի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում»:

«Մենք այդ քայլին կդիմենք, եթե Միացյալ Նահանգների կողմից մեզ տրված խոստումները չկատարվեն», - հայտարարել է Թուրքիայի նախագահը այսօր Սոչի մեկնելուց առաջ:

Մի քանի ժամից ռուսական այս քաղաքում մեկնարկելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները, որոնց առանցքային թեման լինելու է Սիրիայում ստեղծված կացությունը:

XS
SM
MD
LG