«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում այսօր օգտատերերի հարցերին պատասխանում է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչությունների, ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, երիտասարդության հարցերի, սպորտի, տուրիզմի բաժինների աշխատանքը համակարգող Տիգրան Վիրաբյանը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված։
«Ազատություն». – Պարոն Վիրաբյան այսքան ոլորտներից ո՞րն է բաց մնում։
Վիրաբյան. – Բնականաբար բարդ է, որովհետև ոլորտները տարբեր են և առանձին ուշադրության կարիք ունեցող ոլորտներ են, բայց, այնուամենայինիվ, ունենալով այնպիսի կադրեր, որոնք իրենց վարչություններում կարողանում են ճիշտ համակարգում իրականացնել, որոշակիորեն աշխատանքը թեթևանում է և այս կոնտեքստում կարողանում ենք համակարգել և չձախողել։
«Ազատություն». – Երեկ միջոցառումներից հետո, երևի Դուք էլ եք տեսել, որ Ֆեյսբուքում որոշ քննադատություններ կար, թե նախ ինչո՞ւ ցերեկը քաղաքը չուներ տոնական տրամադրություն, երկրորդը՝ ինչո՞ւ Օպերայի դահլիճում կազմակերպված միջոցառումը փակ էր միայն պաշտոնյաների համար։
Վիրաբյան. – Երբ ասուլիս էր կապված Էրեբունի-Երևան 2801 տոնակատարության հետ, ասուլիսի ժամանակ հատուկ շեշտել եմ, թե ինչու է Էրեբունի-Երևան տոնակատարության պաշտոնական միջոցառումը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և կարող եմ ցիտել ասածս խոսքերը. դա ոչ թե մշակութային միջոցառում էր, դա պաշտոնական հաշվետվությունն էր քաղաքապետի մեկ տարվա արած աշխատանքի՝ 2800-ից 2801-ի անցումը և իր մեջ կար փոքր մշակութային բաղադրիչ ընդամենը և դա փակ չէր, միջոցառումը լուսաբանվում էր մի քանի հեռուստաընկերությունների կողմից և նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նույն օրը ամբողջական ծավալը ցուցադրեց։
«Ազատություն». – Պարոն Վիրաբյան, ինչո՞ւ ցերեկը տոնական տրամադրության չկար։
Վիրաբյան. – Ըստ մեզ, մենք պիտի կարողանանք մշակութային կազմակերպությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների գործունեության հաշվետվություն անենք ամենամյա և Էրեբունի-Երևան միջոցառումների ցերեկային հարթակները տրամադրվել էր էդ նպատակով, և մենք վերլուծություններ արեցին, թե արդյոք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից որոնք են, որ հաջողել են, որոնք են, որ ունեն բացթողումներ։ Այս ձևաչափը ընտրված փորձնական տարբերակ էր և մի շարք բացթողումներ ընդհանուր ծրագրից մենք հիմա գույքագրում ենք, ուսումնասիրում ենք, որպեսզի հետագայում դա չկիրառվի և հետագայում այդ բացթողումները չունենանք։
«Ազատություն». – Պարոն Վիրաբյան, հրավառությունից հետո բռնկված հրդեհը ոմանք որակեցին որպես փնթի կատարված աշխատանք, այսինքն որ ամփույթ են եղել, ուշադիր չեն եղել կազմակերպիչները և այլն և ինչո՞ւ հրավառությունից հետո հրդեհ բռնկվեց, պարզե՞լ եք ինչ-որ մի բան, թե ոչ։
Վիրաբյան. – Չկա պաշտոնական որևէ հաղորդագրություն ԱԻՆ-ի կողմից, որ հրդեհի բռնկման պատճառը Էրեբունի-Երևան տոնակատարության հարվառությունն էր, իսկ հրդեհներ, ցավոք սրտի, եղել են էս վերջին շրջանում շատ, և էնպես չի, որ հստակ է, որ պատճառը հրավառությունն էր