Մատչելիության հղումներ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում


Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի թեկնածուներից մեկը համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի դեկտեմբերին կայանալիք պատրիարքական ընտրություններում: Այս մասին Բեքչյան սրբազանը հայտնել է նախօրեին պատրիարքարան ուղարկած նամակով:

«Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում», - իր նամակում նշել է Գարեգին Բեքչյանը՝ մյուս երկու թեկնածուների հորդորելով ևս չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:

Շուրջ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր պատրիարքի ընտրության համար պատրիարքարան էր ուղարկել համապատասխան կանոնադրություն, որի համաձայն պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Այսպիսով, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի չառաջադրվելու որոշմամբ պատրիարքի աթոռի համար երկու թեկնածու կպայքարի՝ ներկայիս պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG