Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնում Բաքվում ծավալված իրադարձությունների առնչությամբ


ԵԽ Մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչ
ԵԽ Մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչ

«Եվրոպայի խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում Բաքվում հոկտեմբերի 19-ին և 20-ին կայացած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած դաժան բռնության առթիվ», - նշված է այս կառույցի Մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ այսօր հրապարակած հայտարարության մեջ:

«Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Բաքվում հանգստյան օրերին, երբ ոստիկանությունը դաժանաբար ցրեց չարտոնված հանրահավաքները, լուրջ մտահոգություններ են առաջացնում թե՛ ոստիկանության պահվածքի, և թե՛ մարդկանց խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքի իրացման առումով», - նշված է Միյատովիչի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG