Մատչելիության հղումներ

Վարչապետը Գյումրիում ծանոթանում է արտաքին տնտեսական գոտու, այդ թվում՝ ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում՝ ավտոմաքսատան շինարարության աշխատանքների ընթացքին։

«Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։ Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին», - գրել է վարչապետը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս հայտարարեց, որ հոկտեմբերից Գյումրիում ավտոմաքսատան նոր շենքի շահագործումը իրատեսական չէր: Թեև նոր շենքը դեռ շահագործման չի հանձնվել, բայց արդեն հոկտեմբերի 14-ից Գյումրիի մաքսատան հին շենքում մեկնարկել է Ճապոնիայից, Վրաստանից բերված մեքենաների մաքսազերծման գործընթացը:

XS
SM
MD
LG