Մատչելիության հղումներ

Միխայիլ Գորբաչով. Աշխարհի խաղաղությունը վտանգված է


ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ

Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին:

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, որ արդի աշխարհին սպառնում են միջազգային իրավունքի անտեսումը և համաշխարհային քաղաքականության ռազմականացումը:

ԽՍՀՄ վերջին ղեկավարը կարծիք է հայտնել, որ պետությունների հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով՝ բանակցությունների սեղանի շուրջ:

«Իսկ ի՞նչ ունենք իրականում՝ վերջնագրեր, միջամտություն և ռազմական ներխուժումներ, և այդ ամենը՝ ՄԱԿ-ը շրջանցելով»,- ասել է Գորբաչովը:

Նրա համոզմամբ, այդ առումով «առաջինը Միացյալ Նահանգներն է, որը վատ օրինակ է ցույց տալիս մյուս պետություններին»:

Գորբաչովի փոխանցմամբ՝ աշխարհի խաղաղությունը վտանգված է, իրավիճակի վատթարացման օրինակը տասնամյակներ շարունակ կայունություն ապահոոված փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրի չեղարկումն է:

«Բանակցություններ են պետք, նախևառաջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև», - ասել է Միխայիլ Գորբաչովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG