Մատչելիության հղումներ

Անկարա է մեկնում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պատվիրակություն է ուղարկում Անկարա՝ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողություններում հրադադար պահանջելու համար, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «երբեք» չի համաձայնի զինադադար հաստատել։

Փենսին ուղեկցում են պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

Միացյալ Նահանգները Սիրիա ռազմական ներխուժման համար արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ։

Թուրքիան ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում սկսել է հոկտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG