Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ


Երևանում այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջը։

«Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ կարծում եմ, կարևոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ իր հերթին ասել է. «Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»:

Վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ «Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG