Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը նախօրեին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը և Էրդողանը զրույցի ընթացքում գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք գլոբալ նախագծերի հաջող իրագործման առթիվ: Դրանց թվում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: