Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի անջատականների 9 առաջնորդների 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց:
13 տարվա ազատազրկման է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը, ով կալանավորված է 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո:
Իսպանիայից անկախանալու՝ կատալոնացիների հանրաքվեն Մադրիդը ապօրինի գնահատեց, կիրառեց 155-րդ հոդվածը՝ սառեցնելով Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը և ուղղակի կառավարում մտցրեց ինքնավար շրջանում։