«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը, այսօր հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Էրդողանը Բրիտանիայի վարչապետին ներկայացրել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության նպատակը և ընդգծել, որ գործողությունը շարունակվելու է մինչև ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքների իսպառ ոչնչացումը: