Մատչելիության հղումներ

Եվրո-2020-ի ընտրական մրցաշար. Հայաստանը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին՝ 1:1


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հունիս, 2019թ.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հունիս, 2019թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վադուցում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը J խմբի աղյուսակը եզրափակող Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Տիգրան Բարսեղյանը, 72-րդ րոպեին Յանիկ Ֆրիկը վերականգնեց հավասարակշռությունը:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է, նույնքան միավորով 4-րդ տեղում է Բոսնիա և Հերցեգովինայի թիմը: Աղյուսակը հնարավոր առավելագույն՝ 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն արդեն իր համար ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը, 12 միավորով երկրորդ տեղում է Ֆինլանդիայի թիմը: Հունաստանի ընտրանին 5 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է, և աղյուսակը 2 միավորով եզրափակում է Լիխտենշտեյնը:

Հաջորդ խաղը նույնպես Հայաստանի հավաքականը կանցկացնի մրցակցի հարկի տակ՝ հոկտեմբերի 15-ին Տուրկուում կհանդիպի Ֆինլանդիայի ընտրանու հետ, նոյեմբերի 15-ին Երևանում կընդունի Հունաստանի թիմին, իսկ ընտրական մրցաշարի վերջին խաղում նոյեմբերի 18-ին Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն:

Նշենք, որ վնասվածքի պատճառով Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը չէր մասնակցում Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ ամենայնի, բաց կթողնի նաև Ֆինլանդիայի հետ խաղը:

XS
SM
MD
LG