Մատչելիության հղումներ

Մակրոնը Սիրիայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ


Ֆրանսիայի նախագահի գրասենյակը այսօր հայտնել է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել «Իսլամական պետության» վերակենդանացմանը: Նա ընդգծել է, որ առաջին հերթին պետք է կանխել ԻՊ-ի հնարավոր ակտիվության վերականգնումը և աջակցել քրդական ուժերին, որոնք Սիրիայի և Իրաքի տարածքում օգնում էին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ԻՊ-ի դեմ պայքարում:

Հաղորդագրությունում չի նշվում, թե արդյոք Մակրոնը Թրամփին հորդորել է, որ ամերիկյան ուժերը միջամտեն իրավիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG