Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «ներխուժում է արաբական պետության տարածք ու ագրեսիա երկրի ինքնիշխանության դեմ»:
22 երկրներից բաղկացած Արաբական պետությունների լիգան այսօր արտահերթ նիստ է անցկացնում Կահիրեում:
Նիստը նախագահող Իրաքի արտգործնախարար Մոհամեդ Ալի Ալհաքիմը կոչ է արել Արաբական պետությունների լիգայում վերականգնել Սիրիայի անդամակցությունը:
Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011-ին՝ այդ երկրի իշխանությունների կողմից բողոքի զանգվածային ցույցերը դաժանորեն ճնշելու համար, ինչին հաջորդեց քաղաքացիական երկարատև պատերազմը: