Մատչելիության հղումներ

Անկարան հայտնում է սիրիական Ռաս ալ-Այն քաղաքը գրավելու մասին


Թուրքական ուժերը հրետակոծում են սիրիական Ռաս ալ-Ռայն քաղաքը, 11-ը հոկտեմբերի, 2019թ.
Թուրքական ուժերը հրետակոծում են սիրիական Ռաս ալ-Ռայն քաղաքը, 11-ը հոկտեմբերի, 2019թ.

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի վրա: Ցամաքային գործողությանը նախորդել էր թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծությունը:

Քրդական ուժերը հերքում են քաղաքի կենտրոնը գրավելու մասին Անկարայի պնդումները: «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի ռազմական հարցերով մամուլի խոսնակը «Ռոյթերզ»-ին ասել է, որ թուրքական ուժերը մտել են քաղաքի արդյունաբերական թաղամասը, որտեղ բախումները դեռ շարունակվում են:

Ռաս ալ-Այնը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ծավալած ռազմական գործողության հիմնական թիրախներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG