Մատչելիության հղումներ

Փաշինյանը Պուտինին նվիրել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը՝ նշելով՝ «գիրքը «պրոհայկական» չէ»:

«Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են: Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին», - գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG