Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Աշգաբատում ԱՊՀ գագաթաժողովի հանդիպմանը ասել է, թե Սիրիայում Թուրքիայի գործողությունը կարող է փախչելու հնարավորություն տալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալներին, որոնք հիմա գտնվում են քրդերի վերահսկողության տակ ճամբարներում:
Նա ասել է, թե զինյալները ուր ասես կարող են հեռանալ, և ընդգծել, որ «դա մեր բոլորի համար իրական սպառնալիք է»:
Պուտինը կոչ է արել մոբիլիզացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ուժերը այդ նոր սպառնալիքը կանխելու համար: