Խաղաղության Նոբելյան մրցանակը 2019 թվականին շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին՝ հարևան Էրիթրեայի հետ հակամարտությունը կարգավորելու գործում ներդրած ջանքերի համար: Այդ մասին Օսլոյում այսօր հայտարարեց Նոբելյան հանձնաժողովը:
2018-ի ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո Աբեյ Ահմեդը ազատ էր արձակել քաղբանտարկյալներին և հաշտության պայմանագիր կնքել Էրիթրեայի հետ:
Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի հավակնում էին ավելի քան 200 անհատներ և 85 կազմակերպություններ: