Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև


Սիրիա - Թել Աբյադ բնակավայրը հրետակոծվում է թուրքական զինուժի կողմից, 10-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիա - Թել Աբյադ բնակավայրը հրետակոծվում է թուրքական զինուժի կողմից, 10-ը հոկտեմբերի, 2019թ․

Տասնյակ մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում այս կապակցությամբ քննարկումներ են ընթանում Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատրաստ կլինի «միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև»:

Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ երեք տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, կամ էլ փորձել միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։

Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփն ասել է՝ հույս ունի, որ կարող է ընտրել երրորդ տարբերակը: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ֆինանսական խիստ պատժամիջոցների կամ այլ միջոցներ կիրառելու տարբերակն ընտրի։

Թուրքիայի ներխուժմանը, հիշեցնենք, նախորդել է ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG