Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG