Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Օսիպյանն ընդամենը երեք շաբաթ աշխատեց այս պաշտոնում: Սեպտեմբերի 18-ին նա ազատվել էր Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից՝ հենց նույն օրը նշանակվելով վարչապետի գլխավոր խորհրդական: Նա առայժմ չի մեկնաբանել ոչ այսօրվա, ոչ էլ ոստիկանապետի պաշտոնից ազատվելը:
Վալերի Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց օրեր անց։ Փաշինյանի առաջնորդած ցույցերի օրերին որպես Երևանի փոխոստիկանապետ նա էր ղեկավարում ուժայինների գործողությունները: