Մատչելիության հղումներ

«Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ»․ ՄԻՊ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակմանը՝ «անթույլատրելի» որակելով այն։

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը։ - «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն», - նշել է օմբուդսմենը։

Երեկ երեկոյան «Հայելի» մամուլի ակումբը տեղեկացրեց, որ 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG