Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելում է Սերբիա


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։

Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։

Վուչիչը բարի գալուստ է մաղթել Սարգսյանին և ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Սերբիա։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է․ - «Այսօր հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարևոր նշան է մեր համագործակցության համար: Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին»: «Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG