Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ», - ասել է Ալիևը, հիշեցնելով, որ Ադրբեջանի՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը:
Ադրբեջանի նախագահն այդ մասին խոսել է Սոչիում «Վալդայ» ակումբի քննարկումների ժամանակ: Մինչ այդ նա երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, ըստ պաշտոնական հաղորդումների՝ երկու պետությունների ղեկավարներ քննարկել են առևտրատնտեսական հարցեր: