Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ է իջեցվել Արցախի դրոշը


Լեռնային Ղարաբաղի դրոշը, արխիվ
Լեռնային Ղարաբաղի դրոշը, արխիվ

Նախօրեին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարի խմբային փուլի հանդիպումը լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի միջև ընդհատվել է, երբ առաջին խաղակեսի ընթացքում անօդաչու թռչող սարքով խաղադաշտ է իջեցվել Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Միջադեպի պատճառով մրցավարն ընդհատել է խաղը և թիմերին ուղարկել հանդերձարան. այդ պահին խաղի հաշիվը 2:0 էր հօգուտ ադրբեջանական թիմի: Կարճ ժամանակ անց խաղը վերսկսվել է և ավարտվել 4:1 հաշվով:

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով միջադեպին հայտարարել է, որ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ՝ «համոզվելու, որ սադրանքի մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատժի կենթարկվեն»: Այդ մասին Թվիթերում գրել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG