Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է կոնգրեսական Փալոնին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կարևորել է կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք», - նշել է նա:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: Նախագահը նշել է, որ այս ծրագրի շրջանակում ուրախ կլինի ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել Հայաստանում:

Անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին:

Ամերիկացի կոնգրեսականը, հիշեցնենք, այս շաբաթ այցելել է նաև Արցախ, հանդիպել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG