Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերը: Նա գլխավորում է դաշինքի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությունը:
Այցի շրջանակում Գյոթեմոլլերը մասնակցելու է Բաթումի քաղաքում նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որը նախագահելու Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի տեղակալն առանձին հանդիպումներ կունենա երկրի իշխանության այլ թևերի ներկայացուցիչների հետ:
11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ռազմական դաշինքը Վրաստանին խոստացել է անդամակցության գործողությունների պլան տրամադրել: