Մատչելիության հղումներ

Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության շրջանակում Կոնգրեսում ցուցմունք կտա Վոլքերը


Քուրթ Վոլքեր, արխիվ
Քուրթ Վոլքեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության շրջանակներում այսօր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ցուցմունք կտա Ուկրաինայի հարցով ԱՄՆ արդեն նախկին բանագնաց Քուրթ Վոլքերը: Նա կլինի այդ գործով հարցաքննվող առաջին պաշտոնյան:

Վոլքերը հրաժարական է տվել անցյալ շաբաթ, երբ հրապարակվեց Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի բովանդակությունը: Դրանում մի քանի անգամ հիշատակված է նաև Վոլքերի անունը:

Ընդդիմադիր դեմոկրատները պնդում են, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, օգտագործել է իր դիրքը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար: Նրանք հիշեցնում են, մասնավորապես, որ զրույցից առաջ Սպիտակ տան ղեկավարն անակնկալ սառեցրել էր Ուկրաինային տրամադրվելիք մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը:

Ինքը Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում, թե այս պատմությունը «վհուկների ամենամեծ որսն է Միացյալ Նահանգների պատմության մեջ»:

XS
SM
MD
LG