Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մանրամասն զրույցը նոր խթան կտա երկկողմ հարաբերություններին


Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․
Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որպես հետգրություն՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշում է․ - «ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»:


Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը նախ պաշտոնական հանդիպում է ունեցել գագաթնաժողովի ավարտին, ապա՝ մեկուկես ժամանոց հանդիպում «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստանից Ռուսաստանի նախագահի մեկնելուց առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG