Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման


Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հոսեյն Ֆերեյդունը, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հոսեյն Ֆերեյդունը, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունը, կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Թեհրանի դատարանի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմաիլին, չմանրամասնելով, ասել է, որ նախագահի եղբորն առաջիկայում գուցե կներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, «արժանահավատ աղբյուրը հայտնել է, որ Հոսեյն Ֆերեյդունը փող է վճարել մի շարք անձանց բանկերից և ազդեցիկ ընկերություններից հետագայում կաշառք վերցնելու համար»:

Երկու տարի առաջ Իրանի խորհրդարանի 46 պատգամավորներ նախագահին կոչ են արել «պատասխանատվության ենթարկել եղբորը ֆինանսական մեքենայությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG