Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Հայաստանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ում այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառը գնահատանքով անդրադարձ է կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում կոնգրեսական Փալոնի ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայքների նվազման խնդրի մասին, ինչպես նաև անդրադարձել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG