Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով: Այս մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: