Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվում է արտոնված բողոքի ակցիա, որի հազարավոր մասնակիցները պահանջում են ազատ արձակել այսպես կոչված «մոսկովյան գործով» անցնող ակտիվիստներին և մյուս քաղբանտարկյալներին:
«Մոսկովյան գործը» ռուսաստանյան իրավապահները ներկայացնում են որպես «զանգվածային անկարգություններ», որոնք տեղի են ունեցել հուլիսի 27-ին: Այդ օրը ձերբակալվել է 1388 մարդ, այդ թվում 76 անչափահաս:
Զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 հոգու, նրանց մեծամասնությունը 30 տարեկանից ցածր են: