Սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա՝ մասնակցելու երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
1995-2007 թվականներին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է սեպտեմբերի 26-ին՝ 87 տարեկանում: