Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիբեկյանին հետապնդելու մասին ահազանգով մի երիտասարդ է ձերբակալվել


ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով՝ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը»:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է հետաքննություն։

Ոստիկանությունը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք՝ դատավոր Դանիբեկյանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG