Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի Զինված ուժերի վերազինումը: Այդ մասին այսօր հաղորդել է «Իզվեստիա» օրաթերթը` վկայակոչելով նախագահ Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում զետեղված հրահանգի տեքստը:
Դրա համաձայն՝ առաջիկայում Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր կստորագրեն, որը թույլ կտա Աբխազիայի ԶՈՒ վերազինումն իրականացնել Ռուսաստանի պետական բյուջեի միջոցներով:
«Աբխազական բանակի զինծառայողների ընդհանուր թվաքանակը 2100-2200 մարդ է կազմում, որոնք ընդգրկված են 3 մոտոհրաձգային բրիգադների կազմում», - գրում է «Իզվեստիան»: