Մատչելիության հղումներ

Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք


Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. ֊ «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում որպես էլեկտրաէներգիա սպառող բաժանորդ գրանցված չլինելով, ապօրինի օգտագործելով էլեկտրաէներգիա, ՀՀ-ում գործող հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ) մեկի տարածքում տեղադրված կրիպտոարժույթ թողարկող սարքավորումներով («ֆերմա») զբաղվել է «մայնինգով»՝ կրիպտոարժույթի ստացմամբ և թողարկմամբ: Նշված գործունեության արդյունքում 1.5 տարվա ընթացքում ապօրինի սպառվել է ավելի քան 1.7 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա՝ շուրջ 73 մլն ՀՀ դրամ արժեքով»:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հաշվարկվում է պետությանը և ՀԷՑ-ին պատճառված վնասի չափը, միջոցներ են ձեռնարկվում ապօրինի գործունեությունն իրականացրած անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG