Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավոր Աննա Դանիբեկյանին, այս մասին այսօր դատարանում հայատարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Մինչև այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ մեզ հիմք են տալիս ասելու, պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացրել պարոն Քոչարյանի նկատմամբ։ Մեզ ժամանակ տվեք, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք», - ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: