Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ:

«Մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր դերակատար: Դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի շահերի պաշտպանությանն այդ տարածաշրջանում», - շեշտեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ հաստատված նախագծի՝ դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը: «Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը», - ասված է որոշման մեջ:

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալը ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը», - ասված է փաստաթղթում:

XS
SM
MD
LG