Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԱԱԾ-ն անձ չէ, համակարգ է և գալու է բոլոր կոռուպցիոներների ու լրտեսների ետևից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ասուլիսի ժամանակ, 16-ը սեպտեմբերի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ասուլիսի ժամանակ, 16-ը սեպտեմբերի, 2019թ․

Նոր Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) անձ չէ, համակարգ է և գալու է «բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից», ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից: Ինչպես նաև Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը և ՊԵԿ քննչական վարչությունը», - ասված է վարչապետի գրառման մեջ:

Փաշինյանը շեշտում է․ - «Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»:

Երկուշաբթի օրը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվեց պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG