Մատչելիության հղումներ

Կաշառառության կասկածանքով ձերբակալվել են «Կոշ» ՔԿՀ պետն ու ևս երկու անձ


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված գործի շրջանակում, կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս երկու անձ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG