Մատչելիության հղումներ

Փենս․ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել դաշնակիցների շահերը


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը «պատրաստ են պաշտպանել» երկրի դաշնակիցների շահերը: Նա հայտնել է, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդյան Արաբիա է ուղևորվում՝ «քննարկելու Միացյալ Նահանգների պատասխանը» այդ երկրի նավթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված։

Երեկ Վաշինգտոնում Heritage Foundation հետազոտական կենտրոնում ելույթի ժամանակ Փենսը, վկայակոչելով ամերիկացի երեք անանուն պաշտոնյաների, ասել է, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով, որոնք արձակվել են Իրանի հարավ-արևմուտքից:

Իրանը հերքում է իր առնչությունը այդ հարձակումներին:

XS
SM
MD
LG