Մատչելիության հղումներ

«DataArt» ընկերությունը գործունեություն կծավալի նաև Երևանում


Երևանում պաշտոնապես բացվել է «DataArt» ընկերության գրասենյակը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, «DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: Արդեն 22 տարի գործող ընկերությունը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում, և այլն։ Այժմ բացվել է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի 20-ից ավելի աշխատակից։

Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, շնորհավորելով և բարի երթ մաղթելով ընկերության աշխատակիցներին գրասենյակի բացման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ այս ընկերության բացումը Հայաստանում իր հետ կբերի նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ լավ աշխատանքային մշակույթ, որի հիմքում մարդկային հարաբերություններն ու մարդկային բարձր որակներն են:

«DataArt» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը նշել է, որ սա իրենց գաղափարների իրագործման սկիզբն է, առաջիկայում ունեն մեծ նպատակներ։

«Պետք է ձգտենք, որպեսզի լինենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գործատուների հնգյակի մեջ, բայց հնգյակում չլինենք հինգերորդը»,- ընդգծել է Բաղդասարյանը:

XS
SM
MD
LG